
Թրամփը կարգադրել է խոնարհել դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի: Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
«Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հռչակում եմ Հայրենասերի օր,- ասված է տեքստում:- Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի բոլոր դեպարտամենտներին, գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին՝ Հայրենասիրության օրը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը ի նշան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվածների հիշատակի»:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ զինյալներն ԱՄՆ-ում առեւանգեցին մարդատար ինքնաթիռները եւ դրանցով մխրճվեցին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկու աշտարակների եւ Պենտագոնի շենքի (Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի օկրուգ) շենքի մեջ: Աշխարհում այդ խոշորագույն ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց մոտավորապես երեք հազար մարդ, վիրավորվեց ավելի քան վեց հազար հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: