
«ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունները հարկավոր է վերականգնել, բայց առանց նախապայմանների». Մեդվեդև

Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները «զրոյի վրա են», դրանք անհրաժեշտ է վերականգնել, բայց առանց որեւէ պայմանի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ամփոփելով Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններն այժմ «զրոյի վրա են»: Մենք, իհարկե, կարող ենք ապրել նաեւ առանց նրանց, մենք հարաբերությունները զարգացնում ենք երկկողմ կարգով, այդ թվում եւ՝ Սլովենիայից մեր բարեկամների, ինչպես նաեւ մեծ թվով եվրոպական այլ երկրների հետ, բայց դա նորմալ չէ»,-ասել է նա:
«Տեսնենք՝ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարությունը պատրաստ կլինի արդյոք ինչ-որ միջոցներ ձեռնարկել դրանք նորմալացնելու համար, միայն թե դրանք հարկավոր չէ որեւէ բանով պայմանավորել»,-ընդգծել է Ռուսաստանի վարչապետը: