
Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդ է

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն: Այդ մասին հայտնում է Daily Maill-ը:
Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ Քիմը խոսել է իր առողջական խնդիրների մասին: Աստղը երկար ժամանակ բողոքում է քրոնիկ հոգնածությունից, ձեռքերի թմրածությունից և հոդերի այտուցվածությունից:
Ըստ Քիմի, մի առավոտ նրա ձեռքերն այնքան են թմրել, որ նա չի կարողացել բարձրացնել ատամի խոզանակը և ինքնուրույն հագնել ներքնազգեստը: Դրանից հետո Քիմը դիմել է բժիշկներին և հետազոտվել:
Բժիշկները Քարդաշյանի մոտ հայտնաբերել են երկու անբուժելի հիվանդություն՝ կարմիր գայլախտ և ռևմատոիդ արթրիտ: Քիմին սպասվում է երկարատև հետազոտություններ և թերապիաներ՝ մինչև կյանքի վերջ:
Ռևմատոիդ արթրիտ երկարաժամկետ աուտոիմուն հիվանդություն է, որն առաջին հերթին ախտահարում է հոդերը: Կարմիր գայլախտը շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Այն անբուժելի է: