Բաժիններ՝

Իսպանիայի Սենատի ղեկավարին կասկածում են գրագողության մեջ. ABC

Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը կարող էր դիմել գրագողության իր փիլիսոփայության ձեռնարկը կազմելիս: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է ABC թերթը։

Թերթի տեղեկատվությամբ, խոսքը վերաբերում է «Արդի փիլիոսոփայություն» դասագրքին, որը հրատարակվել է 2002 թվականին եւ վերահրատարակվել 2010 թվականին: Սենատի ղեկավարին, որը նաեւ համալսարանի դասախոս է, կասկածել են այն բանում, որ նա ձեռնարկում օգտագործել է առնվազն ինը հեղինակների ամբողջ պարագրաֆներ՝ չվկայակոչելով նրանց եւ չչակերտելով նրանց խոսքերը:

Ինչպես գրել է հրատարակությունը, ընդամենը ձեռնարկում հայտնաբերվել է գրագողության առնվազն 15 դեպք: Այսպես, Կրուսը կարող էր իր դասագրքում օգտագործել իտալացի փիլիսոփաներ Նիկոլա Աբանյանոյի (1901 – 1990) եւ Ջաննի Վատտիմոյի, ինչպես նաեւ այլ մտածողների գործեր:

Իսպանիայի Սենատի նախագահն ինքն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: 68-ամյա Մանուել Կրուսը խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է  ընթացիկ տարվա մայիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս