
Դյուսելդորֆի հիվանդանոցում հրդեհից մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

Գերմանիայի արեւմուտքում գտնվող Դյուսելդորֆ քաղաքի կլինիկայում բռնկած հրդեհի հետեւանքով մարդ է զոհվել, տուժել է եւս 19 հոգի: Այդ մասին հայտնել է Rheinische Post թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:
Հրատարակության տվյալներով՝ Պեմպելֆորտի շրջանի Marien Hospital Duesseldorf կլինիկայում հրդեհն սկսվել է սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով տուժել է յոթ մարդ, ընդ որում նրանցից չորսի ստացած վերքերը վտանգավոր են կյանքի համար:
Նշվում է, որ հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում, կրակի դեմ պայքարում գործիէր դրվել հրշեջ ծառայության 180 աշխատակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: