
Գերագույն ռադան օրենք ընդունեց նախագահի իմպիչմենթի ընթացակարգի մասին

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում ընդունել է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը: Այդ որոշումը պաշտպանել է 245 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226-ի դեպքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ առաջին օրինագծերից մեկը, որն ինքը պետության ղեկավարի պաշտոնում կներկայացնի խորհրդարանին, կլինի իմպիչմենթի ընթացակարգի մասին օրենքը: Ռադան սեպտեմբերի 10-ին այդ օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: Մի շարք ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել են, որ խորհրդարանը չի կարող նույն օրը փաստաթուղթն ընդունել ամբողջությամբ, քանի որ պատգամավորներն իրավունք ունեն ուղղումներ առաջարկել:
«Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է իմպիչմենթի կարգով Ուկրաինայի նախագահին պաաշտոնից հեռացնել բացառապես նրա կողմից պետական դավաճանության կամ այլ հանցագործության կատարման դեպքում»,-ասված է օրենքի տեքստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: