Բաժիններ՝

Աբխազիայի նախագահը չի բացառել ընտրությունների արդյունքների չեղարկումը

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ պատրաստվում է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման վերաբերյալ Գերագույն դատարանի հնարավոր որոշմանը։

Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Սեպտեմբերի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ամփոփիչ արդյունքները. հաղթանակ է տարել գործող նախագահ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Սակայն ընդդիմությունը պահանջում է նշանակել կրկնական ընտրություններ: Նրանք պնդում են, որ Խաջիմբան պետք է հավաքեր ձայների ոչ թե պարզ, այլ բացարձակ մեծամասնությունը:

«Դիտարկում եմ»,- պատասխանել է Խաջիմբան այն հարցին, թե դիտարկում է նա արդյոք այն իրադրությունը, որի դեպքում Աբխազիայի Գերագույն դատարանը կկանգնի ընդդիմության կողմը եւ կչեղարկի ընտրությունների արդյունքները:

Հարցին, թե նա ինչ կանի նման որոշման դեպքում, Խաջիմբան պատասխանելէ. «Առայժմ չեմ ցանկանում հրապարակել, կան օրինական միջոցներ, եւ մենք կգործենք օրենքին համապատասխան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս