Բաժիններ՝

Իրանը դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

Թեհրանը դեմ է Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողություններին: Դահետեւում է Իրանի արտաքին գործերի  նախարարության հայտարարությունից, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին:

«Իրանի ԱԳՆ-ն … ուշադիր հետեւում է Սիրիայի տարածք Թուրքիայի զինուժերի հնարավոր մուտքի վերաբերյալ անհանգստություն առաջացնող նորություններին եւ համոզված է, որ այդ քայլը, եթե այն ձեռնարկվի, ոչ միայն չի փարատի անվտանգության համար Թուրքիայի մտահոգությունը, այլեւ կբերի ընդգրկուն նյութական եւ հումանիտար վնասի»,-ասված է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Այդ կապակցությամբ գերատեսչությունը նշել է, որ Թեհրանը դեմ է ամեն կարգի ռազմական գործողություններին եւ պատրաստ է օժանդակել Թուրքիայի եւ Սիրիայի հետ անհապաղ շփման հաստատմանը՝ ստեղծված իրադրությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031