
Եվրախորհրդարանը «չի համաձայնի Brexit-ի շուրջ ամեն գնով գործարքին». Դավիդ Սասոլի

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հանդիպմանը չի լսել Brexit-ն առաջ մղելու ընդունակ է որեւ առաջարկություն։
«Ինչպես գիտեք, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համաձայնագիրը ոչ միայն մեծամասնություն է պահանջում Համայնքների պալատում քվեարկության դեպքում, այլեւ Եվրախորհրդարանի հավանությունը: Ուստի կարեւոր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի նկատմամբ մեր մոտեցումը լսի անմիջականորեն Եվրախորհրդարանից»,- ասված է հայտարարության մեջ, որի տեքստը տարածել է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:
Սասոլին նշել է, որ ԵԽ-ն կարող էր պաշտպանել այն համաձայնագիրը, որը Լոնդոնի հետ համաձայնեցվել էր անցյալ տարի, եւ այն որակել է «լավագույն հնարավորը»: Ընդսմին Սասոլին ընդգծել է, որ Եվրախորհրդարանը «չի համաձայնի ամեն գնով գործարքին». ինչի մասին նա ծանուցել է Ջոնսոնին:
Սասոլին հայտնել է, որ Բրյուսելում քննարկել են Մեծ Բրիտանիայի այն նախաձեռնությունները, որոնցով նա առաջարկում է փոխարինել «բեքստոպը», բայց դրանք «հեռու են այն բանից, ինչին կարող է համաձայնել խորհրդարանը»: Եվրախորհրդարանի ղեկավարն ասել է, որ ներկա փուլում կա համաձայնագրի երկու այլընտրանք՝ Brexit-ի գործընթացի հետաձգումը կամ գործարքի բացակայությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: