
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին

Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ռուսաստանի ֆիննախը
«ՌԴ կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ կայացավ համաձայնագրի ստորագրում հաշվարկների ու մշակումների մասին՝ ուղղված միջբանկային փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Թուրքիայի տնտեսավարող սուբյեկտների միջե հաշվարկների անընդհատության ապահովմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
«Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ ու իրավահավասար առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար»,-նշում է հաղորդագրության մեջ: