
ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» ընդգրկուն զորավարժությունները կանցկացվեն նաև Վրաստանում

ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» ընդգրկուն զորավարժությունները կանցկացվեն նաեւ Վրաստանում: New York Times-ի տեղեկատվության համաձայն, զորավարժությունները տեղի կունենան 2020 թվականի ապրիլ-մայիսին 10 երկրում, այդ թվում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Վրաստանում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունում հայտարարում են, որ զորավարժությունները կօգնեն իրագործելու դաշինքի ներսում ռազմական պատրաստությունը բարձրացնելու եւ հնարավոր հակառակորդներին զսպելու ՆԱՏՕ-ի նպատակները:
Զորավարժություններին մասնակցելու է 20 հազար ամերիկացի զինծառայող, ինչը կդառնա ամերիկյան զորակազմը Եվրոպայում ծավալելու առաջին դեպքը վերջին 25 տարվա ընթացքում: Վարժանքներին կմասնակցի 8 հազար եվրոպացի զինվոր: