Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ ռազմական օպերացիային ընդառաջ

Սիրիայի հյուսիսում ձեռնարկվելիք նոր ռազմական օպերացիային ընդառաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումով է հանդես եկել Twiitter միկրոբլոգի պաշտոնական էջում:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Սիրիայի զինյալ քրդերին ահաբեկիչներ հռչակող գրառման մեջ նշվում է, որ թուրքական բանակը պատրաստ է պայքարել ահաբեկչական սպառնալիքների ու վտանգների դեմ:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է համարում անվտանգության գոտու և խաղաղության միջանցքի հիմնումը:

«Մեր սահմանների մոտ ահաբեկչական միջանցքի ձևավորումը մենք երբեք չենք հանդուրժելու: Օպերացիայի համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել ենք»,- ասված է գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031