Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն առայժմ չի պլանավորում այցելել Ռուսաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ չի պատրաստվում այցով մեկնել Ռուսաստան վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով։

«Չեմ հաստատում»,- ասել է նա լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե «դուք հաստատում եք արդյոք, որ պատրաստվում եք շուտով այցելել Մոսկվա»:

Վարչապետը նաեւ նշել է, որ մտադիր չէ սուբսիդավորել ուղիղ չվերթները Ռուսաստանից, ֆինանսավորում կհատկացվի եվրոպական ուղղություններով թռիչքների համար:

«Մենք չենք քննարկում Ռուսաստանից ուղիղ չվերթների սուբսիդավորման հարցը: Թռիչքների սուբսիդավորման առումով հիմնական ուղղությունը Քութայիսի օդանավակայանն է: Այսօր մենք ունենք մոտավորապես 50 կետ, ուր իրականացվում են ուղիղ չվերթներ: Ուղիղ չվերթներն ամենաարդյունավետ եւ արագ գործիքն են զբոսաշրջիկների թիվը երկրում առավելագույն չափով ավելացնելու համար:

Սուբսիդավորման ձեւերը պետք է առեւտրային առումով ավելի հետաքրքիր լինեն երկրի համար»,- լրագրողներին հայտարարել է վարչապետը տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031