
Georgian Airways-ը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի թռիչքների արգելման պատճառով

Georgian Airways վրացական ավիաընկերությունը պատրաստվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան ՌԴ-ից ուղիղ թռիքների արգելման կապակցությամբ, որը ֆինանսական վնաս է հասցրել եւ խախտել է սպառողների իրավունքները: Այդ մասին ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին:
«Georgian Airways-ը պատրաստվում է Եվրոպական դատարան 25 մլն դոլար գումարի հայց ներկայացնել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության դեմ Ռուսաստան թռիքների չհիմնավորված արգելման համար»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: