«Ցավոք սրտի, մենք ունեցանք մեկ զոհ և երեք վիրավոր, և կարող եմ ասել, որ համարժեք պատասխան տրված է». Արտակ Դավթյան

Հայաստանի սահմանին իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է,  վերահսկելի, թեև որոշ լարվածություն եղել է այս ընթացքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ  Արտակ Դավթյանը՝ տեղեկացնելով, որ ասուլիսից կես ժամ առաջ Տավուշում կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, որոնք դադարեցվել են հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում:

«Իհարկե, համեմատության կարգով պետք է ասեմ, որ կրակոցների, միջադեպերի թվերը որոշակի չափով  նվազել են»,- նշեց Դավթյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը վստահեցրեց, որ Տավուշում ադրբեջանական կողմի գործողություններին, որի հետևանքով ունեցել ենք նաև զոհ, համարժեք պատասխան է տրվել: «Ցավոք սրտի, մենք ունեցանք մեկ զոհ և երեք վիրավոր, և կարող եմ ասել, որ համարժեք պատասխան տրված է»,- ասաց նա:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031