Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ այցելելով երկրի զորամասերից մեկին առընթեր ֆերմա: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահն ուղեւորության ընթացքում ընդգծել է, որ գիտնականներն ու ինժեներներն են որոշում երկրի զարգացումը: «Միակ բանը, որի վրա մենք կարող ենք հենվել, գիտության ու տեխնոլոգիաների ուժն է»,-ասել է Կին Չեն Ունը: Այդ կապակցությամբ նա հորդորել է Կորեայի ժողովրդական բանակի բոլոր ստորաբաժանումներին՝ իրենց աշխատանքում, այդ թվում եւ ֆերմաներում, կիրառել գիտական ու բարձրտեխնոլոգիական մոտեցումներ:

Սա ԿԺԴՀ-ի առաջնորդ առաջին հայտնվելն է հանրության մեջ Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի աշխատանքային բանակցությունների ստոկհոլմյան փուլից հետո: Հոկտեմբերի 5-ին երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել է Շվեդիայում, բայց աշխատանքային մակարդակով կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս