Մերկելը մերժել է Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի պլանը. BBC
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորիս Ջոնսոնին հայտարարել է, թե Brexit-ը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի մաքսային միությունում՝ դրանով իսկ մերժելով Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի պլանը: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան ներկայացուցչին:
Այլապես, Մերկելի գնահատմամբ, գործարքը «գործնականում քիչ հավանական է», գրել է BBC-ի մեկնաբանը: Նա հղում է անում Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին, որը հայտարարել է, թե «Բրյուսելում բանակցությունները ձախողման եզրին են, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան մեծ ճանապարհ է անցել»: Նույն աղբյուրի խոսքով՝ Ջոնսոնն ի պատասխան Մերկելին ասել է, որ Բեռլինի այդ պահանջն «ըստ էության անհնարին» է դարձնում գործարքի ձեռքբերումը: Ավելի վաղ The Spectator բրիտանական հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր, հայտնել է, թե բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:
Նրա տվյալներով՝ բանակցությունները, հավանաբար, կավարտվեն անհաջողությամբ, քանի որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը չի ցանկանում Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալ Լոնդոնի առաջարկած պայմաններով: ընդունումը: Ընդսմին, ինչպես հայտնել էհրատարակության աղբյուրը, եթե ԵՄ-ի հետ գործարքի շուրջ բաակցություններն առաջիկա օերերի ընթացքում հաջողությամբ չպսակվեն, ապա Լոնդոնի կողմից նոր առաջարկություններ չեն հետեւի: Բրիտանական պլանը հնարավոր է համարում ժամանակավոր սահմանի հայտնվելը Իռլանդական ծովում եւ մաքսային ստուգումները ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտման պահից չորս տարվա ընթացքում: Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը որոշում կընդունի այն մասին, թե նրա համար կշարունակեն արդյոք գործել ԵՄ-ի կանոնները, թե անհրաժեշտ է անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ ժամանակ արդեն կարող են խիստ տարբերվել եվրոպականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: