Բաժիններ՝

ՀԴԲ-ն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաարնախում հանցագործ է հայտարարել 93 մարդու սպանած Սամյուել Լիթլին

Դատապարտված սերիական մարդասպան Սամյուել Լիթլն ԱՄՆ-ից, որը խոստովանել է իր կատարած 93 սպանություն, այժմ համարվում է երկրի պատմության մեջ ամենամեծ թվով մարդկանց կյանք խլած հանցագործը: Այդ մասին հայտնել է The Guardiuan-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները

79-ամյա տղամարդը ձերբակալվել է 2012 թվականին եւ դատապարտվել 2014 թվականին: Ոստիկանությունը նրան գտել էր Քենթուքիի անօթեւանների ապաստանում եւ ուղարկել Կալիֆոռնիա, որտեղ նրան փնտրում էին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ նա մեղսակից է նահանգում 1987 եւ 1989 թվականներին կանանց երեք չբացահայտված սպանությունների: Դատարանը Լիթլին դատապարտել է երեք ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:

Արդեն գտնվելով բանտարկության մեջ՝ նա սկսել է խոստովանել մյուս հանցագործությունները. ընդամենը Լիթլը 1970-ից մինչեւ 2005 թվականը խեղդել է առնվազն 93 մարդու: Գրեթե բոլոր սպանվածները եղել են կանայք: Առայժմ հաջողվել է հաստատել նրա 50 զոհերին, բայց քննիչները գտնում են, որ հանցագործի խոստովանական բոլոր ցուցմունքները ճիշտ են: Նրա զոհերի թվում հմնականում մարմնավաճառներն են ու թմրամոլ կանայք, մինչդեռ տեղի ոստիկանությունը հազվադեպ է զբաղվել այդ սպանությունների հետաքննությամբ: Մարմինների մի մասն ընդհանրապես չի հայտնաբերվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս