Տուսկը Ջոնսոնին մեղադրել է Brtexit-ի շուրջ բանակցություններում «մեղադրանքների հիմար խաղի» մեջ
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները «մեղադրանքների հիմար խաղ չէ»։
«Բորիս Ջոնսոն, խաղաքարտի վրա չի դրված հաղթանակը մեղադրանքների ինչ-որ հիմար խաղում: Խաղաքարտի վրա դրված է Եվրոպայի եւ ՄԵծ Բրիտանիայի ապագան, ինչպես նաեւ մեր ժողովրդի անվտանգությունն ու շահերը: Ձեզ հարկավոր չէ գործարք, ձեզ հարկավոր չէ հետաձգում, ձեզ հարկավոր չէ չեղարկում, quo vadis? (ո՞ւր եք գնում. լատ.)»,-գրել է Տուսկը Twitter-ում:
Ավելի վաղ ԵՄ-ի խորհրդում հանրակցության երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Եվրամիության անդամ երկրները կհամաձայնեն հերթական անգամ հետաձգել Brtexit-ը, եթե համապատասխան խնդրանք ստացվի Մեծ Բրիտանիայից: Բրյուսել նման խնդրագիր ուղարկել Մեծ Բրիտանիային պարտավորեցնում է անցած ամսին ընդունված օրենքը, որի համաձայն կառավարությունը պարտավոր է Brtexit-ի հետաձգում խնդրել երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը կողմերը չգան համաձայնության: Այդ կապակցությամբ պաշտոնական Լոնդոնի կողմից ուղարկվող ազդանշանները շատ հակասական են. մի կողմից՝ կառավարությունը հավաստիացնում է, որ կկատարի օրենքը, մյուս կողմից՝ Ջոնսոնը հայտարարում է, որ ավելի շուտ «մեռած կպառկի ջրանցքում», քան ԵՄ-ին կխնդրի հերթական հետաձգման մասին: