
Խոշոր հրդեհ է բռնկել Լիոնի մերձակա ձեռնարկությունում

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ուժգին հրդեհ է բռնկել Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Վիյորբան քաղաքի պահեստներից մեկում՝ Լիոնից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է RTL ռադիոկայանը:
Հրդեհը Փարիզի ժամանակով մոտավորապես 07:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) բռնկել է ռոբոտատեխնիկայի բնագավառի նախագծերը վիրտուալ իրականության հետ միավորող ընկերության շենքում, որը, ինչպես նշում է ռադիոկայանը, գտնվումէ քաղաքի արդյունաբերական գոտում:
Վիյորբանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է Twitter-ում, «կրակի մարմանը մասնակցում են 90-ից ավելի հրշեջներ, գործի է դրված 35 միավոր տեխնիկա»: «Տեղում են նաեւ մունիցիպալ ոստիկանության աշխատակիցները: Զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ Համացանցի բազմաթիվ օգտատերեր սկսել են սոցիալական ցանցերում հրապարակել քաղաքի վրա տարածվող մեծ սեւ ամպի լուսանկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: