Բաժիններ՝

Էկոակտիվիստներն արհեստական արյուն են հեղել «Գրոհող ցուլի» արձանի վրա. York Daily News

Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա: Այդ մասին հայտնել է York Daily News թերթը:

Բողոքը կազմակերպել էր Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժումը: Ոստիկանությունը ձերբակալել է այն երեք բողոքողներից մեկին, որոնք մասնակցել են վանդալիզմի գործողությանը, եւս երկուսին հաջողվել է փախչել: Ընդամենը բերման է ենթարկվել Նյու Յորքում անցկացված ակցիայի գրեթե հարյուր մասնակից:

Ինչպես նշում է CNBC ալիքը, «Ցուլն՝ Ուոլ-սթրիթից» արձանը կապիտալիզմի խորհրդանիշն է, ահա թե ինչու առաջին անգամը չէ, որ դառնում է շրջակա միջավայրի պաշտպանների զոհը: Արձանը տեղադրված է Մանհեթենի հարավային մասում, Նյու Յորքի ֆոնդային սակարանի դիմաց:

Extinction Rebellion կազմակերպությունը, որն ստեղծվել է մեկ տարի առաջ Մեծ Բրիտանիայում, հոկտեմբերի 7-ին ձեռնամուխ է եղել խոշոր միջազգային ակցիայի ի պաշտպանություն բնապահպանության եւ մոլորակի կենսաբազմազանության: Կազմակերպության ակտիվիստները մտադիր են փողոցներն ու հրապարակներն արգելափակել մոլորակի 60 խոշորագույն քաղաքներում:

Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել է Extinction Rebellion շարժման չորս ներկայացուցչի, որոնք կարմիր ներկ էին լցրել Լոնդոնում ֆինանսների նախարարության շենքի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս