Բաժիններ՝

ԳԴՀ-ին իշխանությունները Լիմբուրգի միջադեպը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն. ZDF

Գերմանիայի իշխանությունները Լիմբուրգ-ան-դեր-Լան քաղաքում (Հեսսենի դաշնային երկրամաս) տեղի ունեցած միջադեպը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն: Այդ մասին հայտնել է ZDF հեռուստաալիքը:

Նախօրյակին բեռնատար մեքենան հարվածել է լուսացույցի մոտ կանգնած մարդատար ավտոմեքենաներին, տուժել է առնվազն 17 մարդ: Ինչպես պարզվել է, ավտոմեքենան գողացված էր, վարորդը ձերբակալվել է արտակարգ պատահարի վայրում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրյալ կասկածյալը Գերմանիա է ժամանել Սիրիայից, նա 30 տարեկան է: Հետաքննությունը վարում է Մայնի Ֆրանկֆուրտի դատախազությունը:
Տուժածներից յոթը շարունակում են մնալ հիվանդանոցում: Նրանցից մեկն օրհասական վիճակում է: Կասկածյալն ինքը աննշան վնասվածքներ է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031