Վրաստանում հուսով են, որ Ռուսաստանից թռիչքների արգելքը կհանվի կես տարվա ընթացքում
Վրաստանը հուսով է, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը: Այս ենթադրությունն արել է «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գիորգի Չոգովաձեն «Ռեզոնանսի» վրացական թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին:
«Իհարկե, Ռուսաստանից չվերթների կրճատումը մեծ վնաս հասցրեց մեզ, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ չվերթներն ավելանում են Եվրամիության ուղղությամբ: Այսօր մենք չունենք ստույգ տեղեկատվություն, սակայն, ըստ երեւույթին, առաջիկա վեց ամսում ՌԴ-ից թռիչքները հավանաբար կվերսկսվեն»,-ասել է Չոգովաձեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: