Բաժիններ՝

Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքա

Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքա քաղաք: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռազմադաշտային մի աղբյուր:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ կառավարական զորքերը տեղակայել են իրենց դիտակետերը:

2014 թվականին Ռաքան գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, քաղաքը փաստորեն դարձել էր զինյալների միջնաբերդը:

2017 թվականի հոկտեմբերին «Սիրիական դեմոկրատական ուժերի» բազմամսյա գործողության արդյունքում, որոնց աջակցում էր միջազգային կոալիցիայի օդուժը, քաղաքն ազատագրվեց:

Համատարած ռմբակոծումների եւ ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների ընթացքում Ռաքան ավերվեց: Քաղաքը մինչ այժմ վերականգնված չէ: Սիրիայի ԱԳ նախարարությունը Ռաքայի ազատագրման համար կոալիցիայի գործողությունները որակել էր ցեղասպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031