ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիայի հետ հետախուզական տեղեկատվություն փոխանակել ԻՊ-ի շուրջ. Spiegel
Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ եւ տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Spiegel-online գերմանական հրատարակությունը:
Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն, Պենտագոնը այդ մասին կարգադրել էր դեռ հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում զգուշանում են, որ Անկարան տրամադրվող տեղեկատվությունը քրդերի դեմ կօգտագործի Սիրիայի հյուսիս-արեւելքում: ԳԴՀ-ի զինվորական շրջաններում ԱՄՆ-ի քայլը որակել են «ապտակ» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Փաստորեն ԱՄՆ-ը, մասնագետների կարծիքով, ոչ պաշտոնապես Անկարային բացառել է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայից:
Ինչպես գրում է Spiegel-ը, Գերմանիայի զինված ուժերը, որոնք հետախուզական թռիչքներ են կատարում Սիրիայի եւ Իրաքի տարածքի վրա, Թուրքիայի նկատմամբ անվստահության պատճառով այլեւս կոալիցիային չեն տրամադրում Tornado ինքնաթիռներից արված կադրերը