Լոնդոնը ԵՄ-ին է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը
Բրիտանական կողմը Եվրամիությանն է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իր պատրաստած քաղաքական հռչակագրի նախագիծը: Այդ մասին բրիտանական խտորհրդարանում հայտնել է Brexit-ի հարցերի նախարար Սթիվեն Բարքլին:
«Մենք քաղաքական հռչակագրի նախագծի տեքստը ԵՄ-ին ենք փոխանցել մնացած մի շարք հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում»,-ասել է նախարարը: «Երկրի համար լավագույն լուծումը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի սահուն ու կանոնակարգված դուրս գալն է գործարքով: Ուստի բանակցորդների մեր թիմը ներկայում աշխատում է, որ նման լուծումը հնարավոր դառնա: Մենք կարծում ենք, որ երկուստեք բավարար քաղաքական կամք կա դրան հասնելու համար»,-հավելել է նա:
Բարքլին նաեւ հավաստել է, որ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ գործարք չկնքվի մինչեւ հոկտեմբերի 19-ը, վարչապետ Բորիս Ջոնսոնը նամակ կուղարկի Եվրամիությանը Brexit-ի հետաձգման խնդրանքով` այն օրենքին համապատասխան, որն ավելի վաղ ընդունվել է բրիտանական խորհրդարանի կողմից:
Մինչդեռ բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը: Բրիտանացի ձեռնարկատերերի միավորման նամակում, որն ստորագրել է 290 գործարար, կազմակերպության ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջել են երաշխավորել Brexit-ը նշված ժամկետում:
«Երկարացումը կբերի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի ընդմիշտ, եւ թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքը կդառնա առկախված խորհրդարանը՝ Brexit-ի հետագա ձգձգմամբ եւ էլ ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան քանիցս փոխզիջման է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում: Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,-ասված է նամակում, հաղորդել է