Բաժիններ՝

Քերի Լեմը չկարողացավ ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին և լքեց դահլիճը

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան: Դրանից հետո Լեմի վարչակազմում որոշել են, որ ուղերձի ընթերցումը տեսագրությամբ կցուցադրվի հեռուստատեսությամբ, տեղեկացնում է BBC-ին:

Լեմի տարեկան ուղերձը՝ երրորդը նրա կարիերայում, ընդհատել են ընդդիմադիր վեց պատգամավորներ: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջում էին արտահայտվել ցուցարարների հինգ պահանջների շուրջ:

Այդ պահանջներն են՝ Չինաստան արտահանձնման մասին օրինագծի հետկանչը, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատումը եւ բողոքների իրավաբանական վերաորակավորումը, որոնք կառավարությունը համարում է զանգվածային անկարգություններ: Նաեւ ընդդիմությունը պահանջում է ոստիկանության գործելակերպի անկախ հետաքննություն եւ ընտրական համակարգի բարեփոխում:
Երբ Լեմն սկսել է խոսել, նրա թիկունքում հայտնվել է «Հինգ պահանջ, ոչ պակաս» կարգախոսը. ընդդիմադիր օրենսդիրները այն պրոյեկցել են պատի վրա: Մի քանի պատգամավորների դուրս են բերել դահլիճից, բայց երբ Լեմը փորձել է վերսկսել ելույթը, նրան դարձյալ սկսել են ընդհատել:

Լեմը հարկադրված է եղել ընդհատել ելույթը եւ դուրս գալ դահլիճից:
Հոկտեմբերի 16-ին Հոնկոնգի խորհրդարանն առաջին անգամ է հավաքվել այն բանից հետո, երբ հուլիսին ցուցարարները գրոհով գրավեցին այն:

Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս