 
                        Իրանի նախագահի եղբորը բանտ են տեղափոխել պատիժը կրելու համար. IRIB
 
                                    Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը: Այդ մասին հայտնել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:
«Հոսեյն Ֆերեյդունն այսօր տեղափոխվել է «Էվին» բանտ՝ կրելու հնգամյա պատժաժամկետը»,-ասված է IRIB-ի հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի սկզբին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտնել էր, որ Հասան Ռոհանիի եղբայրը հինգ տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի՝ կաշառք ստանալու համար: Բացի բանտային պատժաժամկետից, նա պետք է վճարի խոշոր դրական տուգանք:
ISNA գործթակալությունն ավելի վաղ հայտնել է, որ Ֆերեյդունը ձերբակալվել է 2017 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        