Բաժիններ՝

Բրյուսելում կոչ են արել պատրաստվել միգրանտների հոսքին Եվրամիություն

Եվրահանձնաժողովը մտադիր է ոչ թե կանգնեցնել միգրացիոն հոսքը Եվրոպա, այլ միայն գտնել այն ավելի լավ կառավարելու եղանակները: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է միգրացիայի, քաղաքացիության եւ ներքին գործերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Մենք պետք է անկեղծ լինենք. միգրացիայի երեւույթը եղել է ու կլինի ապագայում: Խոսքն այն մասին չէ, թե ինչպես դա կանգնեցնել, այլ ինչպես ավելի լավ կառավարել այդ երեւույթը»,-հայտարարել է նա: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքով իրադրությունը կարող է կրկին սրվել: Ամփոփելով միգրացիայի բնագավառում Եվրահանձնաժողովի աշխատանքի արդյունքները՝ նա հայտնել է, որ 2016-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում Եվրահանձնաժողովը հասել է ԵՄ-ի տարածքում քվոտաների սկզբունքով մոտավորապես 55 հազար միգրանտների տարաբնակեցման, ինչը նա համարել է «նշանակալի ձեռքբերում»:

Եվրոպական վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի, տվյալներով, 2015 թվականից ի վեր Եվրամիության արտաքին սահմանների միայն գրանցված անօրինական հատումների թվաքանակը գերազանցում է 2,5 միլիոնը, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս