Բաժիններ՝

Ֆլորիդայից մեկնարկել է Starliner տիեզերանավի փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան

Atlas V տանող հրթիռով Ֆլորիդայից մեկնարկել է Starliner նորագույն տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան, NASA-ն վարում է արձակման ուղիղ հեռարձակումը։

United Launch Alliance (ULA) ընկերությանը պատականող Atlas V տանող հրթիռը Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից մեկնարկել է տեղական ժամանակով 06:36-ին (Երեւանի ժամանակով 15:36-ին): CST-100 Starliner տիեզերանավը, որը կառուցել է Boeing ընկերությունը, իր առաջին փորձնական թռիչքը կատարում է առանց անձնակազմի:

Տիեզերանավում գտնվում է Ռոուզի մարդակերպ մանեկենը՝ հանդերձված 15 տվիչով, եւ շուրջ 270 կիլոգրամ բեռ Միջազգային տիեզերակայանի համար: Մջազգային տիեզերակայանի հետ Starliner-ի կցումը պետք է կայանա դեկտեմբերի 21-ին, տիեզերանավի վերադարձը Երկիր սպասվում է դեկտեմբերի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031