ԱՄՆ-ում հավանություն են տվել էբոլայի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործմանը
ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի դեմ երկրում առաջին պատվաստանյութի օգտագործմանը: Այդ մասին հայտնել է գերատեսչությունը:
«Այսօր FDA-ն հայտարարել է Ervebo-ի օգտագործման թույլտվության մասին, որը գերատեսչության կողմից հավանության արժանացած առաջին պատվաստանյութն է 18 եւ ավելի բարձր տարիքի անձանց շրջանում էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը կանխելու համար»,-ասվում է այն հաղորդագրության մեջ, որը զետեղված է գերատեսչության պաշտոնական կայքում:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվելէ 28,6 հազար մարդ, մահացել է ավելի քան 11,3 հազար հոգի: Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի բռնկումը որակել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: