Մոսկվան գերազանցել է կեղծ ականապատման պատճառով տարահանվածների թվաքանակի ռեկորդը
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում տեղակայված ռումբերի վերաբերյալ հաղորդումների պատճառով ստուգել են առնվազն 1000 հիմնարկություն, դրանցից տարահանել է ընդհանուր առմամբ 170 հազար մարդ: Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ի իրազեկ աղբյուրը, դա ռեկորդային ցուցանիշ է կեղծ ականապատումների վերջին ալիքի համար։
Ստուգումների 90 տոկոսը բաժին է ընկել դպրոցներին եւ մանկապարտեզներին: Նաեւ սպառնալիքներ են ստացել երկու տասնյակ բժշկական հիմնարկություններ, 12 դատարան, մի քանի օդանավակայան եւ մետրոյի ավելի քան 250 կայարան:
Նախորդ ամենաբարձր ցուցանիշը բաժին է ընկել դեկտեմբերի 10-ին: Այդ ժամանակ քաղաքում մոտավորապես 400 օբյեկտի ստուգման համար տարահանել են ավելի քան 120 հազար մարդ: «Ինտերֆաքս»-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 28-ից Մոսկվայում իբր տեղակայված պայթուցիկ սարքերի սպառնալիքների պատճառով տարահանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 700 հազարը: