Բաժիններ՝

2019 թվականի նոյեմբերը վերջին գրեթե 150 տարվա ընթացքում երկրորդն է դարձել ամենատաքերի թվում

Անցած նոյեմբերը շատ տաք է եղել եւ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ջերմաստիճանային վարկանիշում՝ զիջելով միայն 2016 թվականի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), ընդգծելով, որ ամենատաքերի թվում երկրորդ տեղն է զբաղեցրել նաեւ 2019 թվականի աշնանային տարեշրջանը եւ հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։

Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, նոյեմբերը եղել է հերթական շատ տաք ամիսը: Այն «ամենատաքերից երկրորդն է դարձել կլիմայի դիտարկումների 148 տարվա ընթացքում»: Նյուլիսը հիշեցրել է, որ ռեկորդը պատկանում է 2016 թվականին, որը նշանավորվել է Էլ-Նինիոյի ուժեղ բնական ֆենոմենով, որն առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում:

Նրա խոսքով՝ դիտարկումների պատմության մեջ հինգ ամենատաք նոյեմբերները դիտվել են 2013 թվականից: Դեկտեմբերի սկզբին ՕՀԿ-ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 2010-2019 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանն ամենայն հավանականությամբ կդառնա ամենատաք տասնամյակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, իսկ 2019 թվականը կմտնի ամենատաք տարիների եռյակի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս