
Թուրքիայում նավթի նոր հանքավայր է հայտանբերվել

Դիարբեքիրի շրջակայքում, մասնավորապես Սիիրթում (Սղերդ) նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ մինչև այսօր Սիիրթի 5 նավթահորերից 2500 մ խորության վրա օրական շուրջ 700 բարել նավթ էր արդյունահանվում:
Սակայն նավթի որոնման աշխատանքների ընթացքում այժմ նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որը գնահատվում է 11.2 մլն բարել:
Այդպիսով նախատեսվում է, որ Թուրքիան նավթի արդյունահանումը օրական կհասցնի մինչև 1000 բարելի, իսկ հետագայում այս թիվը կկրկնապատկի:
Հիշեցնենք, որ մինչ այդ նավթի արդյուհանումն ու վերամշակումը Թուրքիայի տնտեսությանը 200 մլն թուրքական լիրա ներդրում էր ապահովում :