Բոլշայա Լուբյանկայում երթեւեկությունը վերականգնվել է հրաձգությունից հետո
Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում, որտեղ դեկտեմբերի 19-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, երթեւեկությունը վերականգնվել է: Այդ մասին թվիթերում հայտնել է Մոսկվայի տրանսպորտի դեպատամենտը։
Բոլշայա Լուբյանկայում դեկտեմբերի 19-ի երեկոյան երթեւեկությունը փակվել էր այնտեղ գտնվող Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության պատճառով: Դրա հետեւանքով զոհվել է ԱԴԾ-ի մի աշխատակից: Ընդամենը տուժել է հինգ հոգի, ընդ որում նրանցից քաղաքացիական անձ է միայն մեկը: Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնի տվյալներով՝ որոշ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներին հակառակ, հրաձիգը գործել է միայնակ, հատուկ ծառայության շենք նա չի ներթափանցել: Հանցագործն սպանված է, նրա ինքնությունը պարզվում է:
Լուբյանկայում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ միջադեպը տեղի է ունեցել Կրեմլում Ռուսաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա պատվին կայացած համերգի ժամանակ, որին ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: