Բաժիններ՝

Թրամփը Փելոսիին մեղադրել է Սենատում իմփիչմենթի անցկացման պայմաններ թելադրելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան մեղադրելով Սենատում հանրապետականներին պաշտոնազրկման ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու փորձի մեջ։

«Խելացնոր Նենսին ցանկանում է Սենատում հանրապետականների մեծամասնությանը պաշտոնազրկման այդ խաբեության պայմաններ թելադրել,- դեկտեմբերի 22-ին նշել է Թրամփը Twitter-ում: Ըստ որում (նա) հրաժարվում է դեմոկրատների մեծամասնությամբ (Ներկայացուցիչների) պալատում բոլոր սահմանված ընթացակարգերից. փաստաբաններից, վկաներ (կանչելուց)»:
«Դեմոկրատները ցանկանում են, որ դրանով էլ ամեն ինչ վերջանա: Նրանց հետաքննությունը մեռած է, իսկ նրանց վարկանիշները սարսա՜փ են ներշնչում»,- ասված է գրության մեջ: Սպիտակ տան ղեկավարն ըստ որում կոնկրետ տվյալներ չի բերել դեմոկրատներին պաշտպանելու մակարդակի վերաբերյալ: Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ, մասնավորապես, պաշտոնազրկման հարցով ամերիկացիների կարծիքները գործնականում բաժանվել են հավասար մասերի:

Օրինակ, ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի՝ դեկտեմբերի 17-ի հետազոտության տվյալներով՝ հարցման մասնակիցների 49 տոկոսը կարծում է, որ Կոնգրեսը պետք է պաշտոնազրկման ենթարկի Թրամփին, իսկ 46 տոկոսը հակառակ կարծիքին է:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի18-ին հաստատեց նախագահի նկատմամբ մեղադրական եզրակացությունը, որը բաղկացած է երկու հոդվածից. իշխանության չարաշահում եւ Կոնգրեսին խոչընդոտում: Մեղադրանքներն այժմ պետք է հանձնվեն Սենատ, որտեղ իմփիչմենթի ընթացակարգը կվերածվի դատավարության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս