Զելենսկին և Թունբերգը, «Յանդեքս»-ի վարկածով, առավել մեծ ժողովրդականություն են վայելել 2019 թվականին
«Յանդեքս»-ը պարզել է, թե օգտատերերի շրջանում որ իրադարձություններն ու անձինք են առավել մեծ ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ որոնիչում կատարված հարցումների արդյունքների ամփոփումից հետո: Իրադարձություններից օգտատերերի առավել մեծ հետաքրքրությունն են առաջացրել Ուկրաինայի ընտրությունները եւ հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում, իսկ առավել մեծ ժողովրդականություն վայելող անձինք են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
2019 թվականի ընթացքում որոնումների արդյունքների համաձայն, «Յանդեքս»-ի օգտատերերին ամենից շատ հետաքրքրող իրադարձությունների թվում հայտնվել են նաեւ չարտոնված ակցիաները Մոսկվայում, «Սուպերջեթ»-ի վթարը «Շերեմետեւո»-ում, ամերիկյան գաղտնիացված «Գոտի-51»-ի «գրոհի» շուրջ առաջացած իրարանցումը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: