![](/banners/BeFunky-design.jpg)
Վաշինգտոնն Իրանից պահանջել է դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյում
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/999506.jpg)
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։
«Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»,-ասել է Քրաֆթը:
«Իրանը «պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման իր գործունեությունը»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: