Իլինոյսի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Թեմի Դաքուորթը հունվարի 23-ին հայտարարել է, որ հղի է. այսպիսով, Դաքուորթը կարող է դառնալ առաջին կինը, որը երեխա է բերում ԱՄՆ-ի սենատորի պաշտոնում։
Սեուլը եւ Փենյանը հաստատել են Փյոնչհանի ձմեռային Օլիմպիադայի շրջանակներում ԿԺԴՀ-ի արտիստների ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաքում եւ Կաննինում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքական կողմը չեզոքացրել է Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման 260 անդամի:
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա:
88 տարեկան հասակում Փորթլենդում (Օրեգոնի նահանգ) գտնվող իր տանը վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ուրսուլա Լե Գուինը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Ջերոմ Փաուելի թեկնածությունը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարինչենրի խորհրդի նոր նախագահի պաշտոնում, համակարգ որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները:
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի վարչապետեր Թերեզա Մեյի եւ Բենիամին Նաթանյահուի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումների, մասնավորապես թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ադրբեջանում 2017թ-ին հում նավթի արդյունահանման ծավալները նվազել են 2,3 մլն տոննայով:
Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող աղյուսի գործարանի բանվորներին աշխատավարձի չվճարած մասը տրվել է աղյուսներով, տեղեկացնում է BBC-ին:
Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնը հայտարարել է համերգային գործունեությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ նրա մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն:
Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ ամերիկացի կատակերգու դերասան Սթիվ Բրաունի վրա է հարձակվել հանդիսականներից մեկը:
Բրազիլացի տղամարդը 22 տարի ապրել է ավազե ամրոցում:
«Թուրքական օպերացիան Սիրիայում պատասխան էր ամերիկյան սպառնալիքներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային Սիրիայում:
2017 թվականի արդյունքներով աշխարհում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային 192,7 միլիոնի:
ՄԱԿ-ի հիսունվեց խաղաղապահներ են զոհվել 2017 թվականին, ինչը վշտալի ռեկորդ է դարձել 1994 թվականից ի վեր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշն զգալի անկում է արձանագրել դեկտեմբերի կեսերից ի վեր ընկած ժամանակաշրջանում:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չգիտի՝ որքանով է Ադրբեջանի գնած ռուսական զենքը վտանգ ներկայացնում արցախյան ճակատում, և ըստ նրա՝ զենքի նոր խմբաքանակը մինչ այժմ եղած պայմանագրի շարունակությունն է։
Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կարծիք է հայտնել, որ Բարսելոն իր վերադարձը լավ նորություն կլիներ իսպանացիների համար: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 24 horas հեռուստաալիքը:
Առաջիկա հեռախոսազրույցի թեման ճշտվում է:
Չինաստանում բանվորներն ինը ժամում երկրի հարավի Լունյան քաղաքում երկաթուղային կցուղի են գցել Նանլուն նոր կայարանի համար: Այս մասին հայտնել է Daily Mail-
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է շվեյցարական Դավոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացնել, որ նրանք ունեն հաշված շաբաթներ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր պլանում փոփոխություններ կատարելու համար:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ եկել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթները փոխելու ժամանակը։
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպումները՝ հույս հայտնելով, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին:
Չինաստանի Հյուսիս-Արևմուտքում գտնվող Սիան քաղաքում թեստային ռեժիմով գործարկվել է օդի մաքրման խոշոր համակարգ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդները ներկայացնող Ռիե Օմենռուտենը: