Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաների պատճառով:
Ճապոնիայի Տոկիոյի, Տիբայի, Կանագավայի, Սայտամայի պրեֆեկտուրաներում ավելի քան 250 մարդ է տուժել ձնատեղումների պատճառով, եւս առնվազն մեկ մարդ մահացել է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 22-ին փակ խորհդրակցություն է անցկացրել Սիրիայի շուրջ, որի արդյունքում ձեռնպահ է մնացել Աֆրին քաղաքի շրջանի իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություններից, որտեղ թուրք զինվորականները գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված ժամանակավոր բյուջեն, որը ֆեդերալ կառավարության ֆինանսավորումը երկարաձգում է մինչեւ փետրվարի 8-ը:
Amazon ընկերությունը բացում է առաջին խանութը, որտեղ չեն լինի վաճառողներ եւ դրամարկղային ապարատներ:
Դոնալդ Թրամփի նախագահության սկզբից ԱՄՆ-ի քաղաքականության եւ «առաջատարության» նկատմամբ երկրների վերաբերմունքն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշներ:
2017 թվականին աշխարհում հայտնված բոլոր հարստությունների շուրջ 82 տոկոսը գտնվում է մոլորակի բնակչության 1 տոկոսի ձեռքում:
Նյու Յորքի նահանգի իշխանությունները ժամանակավորապես կստանձնեն համանուն մեգապոլիսի տեսարժան վայրերի՝ Ազատության արձանի եւ Էլիս կղզու ծախսերը, որոնք փակվել են ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով:
Ֆրանսիան հրաժարվել է Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ընդունելու մտադրությունից:
Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լավագույն դերասանական կազմ» գլխավոր անվանակարգում:
Հարյուր հազարավոր կանայք են դուս եկել ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու կանանց երկրորդ երթին, որը կոչված է քաղաքական գործիչների ու հասարակության ուշադրությունը գրավել անիրավահավասարության խնդիրների վրա:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը դուբլ ձևակերպեց իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում:
Քրդերն ընդգրկված են Սիրիայի ազգային երկխոսության՝ Սոչիում կայանալիք կոնգրեսին հրավիրվածների ցուցակում:
Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրություններին մանակցելու մտադրության մասին հայտարարածների թիվը ռեկորդային է 2000 թվականից ի վեր, փորձագետները կարծում են, որ դա կարող է կապված լիներ ստորագրությունների թվի նկատմամբ պահանջների նվազման հետ, որոնք թեկնածուները պետք է հավաքեն գրանցման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Գրուշկոյին ազատել է ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականություններից:
ԵՄ-ի խորհուրդը հունվարի 22-ին հայտարարել է 17 հյուսիսկորեացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ներգրավված են ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանցման գործողության մեջ։
Կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկուն հունվարի 22-ին հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տվյալներ է տրամադրել Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Եվրամիությունը (ԵՄ) նոր ռազմավարություն է ընդունել Իրաքի վերաբերյալ:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունն է առաջադրել ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում:
Թուրքիայի զինված ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայի Աֆրինի շրջանում ստեղծված իրադրությունը շտապ բանավեճերի թեմա կդառնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում:
Աֆղանստանի մայրաքաղաքում մեկ մարդ սպանվել, եւս երկուսն անհայտ կորել են ՄԱԿ-ի ներկայացուցչության ավտոմեքենայի վրա կատարված զինված հարձակումից հետո:
Իտալացի կարաբիներներն ավելի քան 50 մարդ են ձերբակալել սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ խոշոր գործողության շրջանակներում, ձերբակալվածների թվում եղել են Ագրիջենտոյի մարզի 16 մաֆիական գերդաստանների ներկայացուցիչներ եւ Սան Բիաջիո Պլատանիի քաղաքագլուխը։
Իրանի զինված ուժերը երկօրյա վարժանքներ են սկսել ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցից ոչ հեռու:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին։
Ռուսաստանը կապ է պահպանում Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւ ուշադիր հետեւում է Աֆրինի գործողությանը:
Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում հունվարի 22-ին կրկին կրակահերթեր են տեղացել Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:
«Էրդողանը, լինելով խորամանկ, շատ ճկուն, նաև՝ էքսցենտրիկ քաղքական գործիչ, սխալ է գնահատում իր հնարավորությունները։ Մարդն ուզում է դառնալ երրորդ աշխարհի առաջնորդ և ճանապարհներ է փնտրում։
Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից մեկնել է Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում կայանալիք խորհրդաժողովին՝ նվիրված իսպանական տարածաշրջանի քաղաքական ապագային: