Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին:
Չինաստանի Հյուսիս-Արևմուտքում գտնվող Սիան քաղաքում թեստային ռեժիմով գործարկվել է օդի մաքրման խոշոր համակարգ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդները ներկայացնող Ռիե Օմենռուտենը:
Եվրամիությունն ութ երկրներ ու տարածքներ բացառել է օֆշորների սեւ ցուցակից, որոնք հարկ եղած միջոցները չեն ձեռնարկում ֆինանսական թափանցիկությունն ու հարկային հանցագործությունների դեմ պայքարն ապահովելու համար: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է ԵՄ-ի պաշտոնական կայքը:
Ուզբեկստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի բժիշկները բարդ վիրահատության ընթացքում 16 պողպատե ասեղ են հանել 11 ամսական երեխայի մարմնից:
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին ասվում է միության ղեկավար Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:
Շուրջ 1,2 միլիոն հավատացյալներ են այցելել Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագին, որը դարձել է Պերու նրա այցի ծրագրի վերջին միջոցառումը:
Ելիսեյան պալատում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին երկրորդ անգամ երկրի վարչապետ կնշանակի անկախ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ելքից, որոնք կայանալու են հունվարի 26-27-ին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Կյանքի 106-րդ տարում վախճանվել է Հոլիվուդի ամենատարեց դերասանունհին՝ Քոննի Սոյերը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Javelin ամերիկյան հակատանկային համալիրներն արդեն հասցվել են Վրաստան։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սիրիացի քրդերի մարտական ջոկատների դեմ գործողության կապակցությամբ, որը թուրքական զորքերն իրականացնում են Սիրիայի հյուսիսի Աֆին քաղաքի շրջանում:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հիշեցրեց Պուտինի այն հայտարարությունը, երբ ՌԴ նախագահը հստակ ասում էր՝ եթե որևէ մեկը զենք է վաճառում կոնֆլիկտների տարածք, նպաստում է էսկալացիային։
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալություններ են սկսել ողջ երկրի տարածքում այն անձանց շրջանում, ովքեր սոցիալական մեդիաներում գրառումներ են կատարում թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:
Սերբիային թույլ չեն տա անդամակցել Եվրամիությանը առանց Կոսովոյի չճանաչված հանրապետության հետ սահմանների հարցը լուծելու:
Գերմանիայի Հաննովեր-Լանգենհագեն օդանավակայանում ծեծկռտուք են սարքել քուրդ ցուցարարներն ու թուրք ուղեւորները, երկու հոգի թեթեւ վերքեր են ստացել:
8,2 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 23-ին տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ, ցունամիի սպառնալիք է հայտարարված:
Իտալիայի ոստիկանությունը կատարել է նեապոլյան «Կամորա» մաֆիայի 45 անդամների ձերբակալություններ:
Ֆիլիպիններում հունվարի 23-ին տեղի է ունեցել վերջերս արթնացած Մայոն հրաբխի ժայթքում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարեսկզբին Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներն ի սկզբանե քաղաքական նպատակ չեն ունեցել, այլ պայմանավորված են եղել երկրի սոցիալ-տնտեսական դաշտով, այդ ոլորտում վարվող պետական քաղաքականությամբ, ինչի արդյունքում որոշակի գնաճ էր տեղի ունեցել երկրում։
Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիան դադարեցրել է փաստաբան Ֆահրադդին Մեհթիևի լիազորությունները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի սկսած գործողությունների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի գործընկերոջ՝ Զիգմար Գաբրիելի հետ:
Սիրիայում պլանավորում են իրականացնել փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր:
ԿԺԴՀ-ին միայն մի քանի ամիս կարող է բաժանել ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու հնարավորությունից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների կապակցությամբ հորդորել է Միացյալ Նահանգներին «չկանգնել իրենց առջև»:
Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունը հրամանագիր է ստորագրել խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթվի նշանակման վերաբերյալ:
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դեմ նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում կրած առաջին կորուստի մասին:
«Վրաստանի բանկի» մասնաճյուղի զինված կողոպուտ է կատարվել Քութայիսում։