Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասի նա գրել է Twitter-ի իր Էջում: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին:
Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը:
Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները:
Անկարան հանդես է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի է եւ արդյունք չի տա:
Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը:
Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են:
Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Հինգերորդ Կասպիական գագաթնաժողովում հինգ մերձկասպյան երկրները երկարատեւ վեճերից հետո կնքել են համաձայնագիր, որն ուղի է բացում խոշոր էներգետիկական նախագծերի համար:
Օգոստոսի 12-ի երեկոյան Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա 34-ամյա տղամարդը մոլոտովյան կոկտեյլ է նետել:
Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 436-ի:
ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ:
Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։
Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել:
Առնվազն 774 մարդ է զոհվել Հնդկաստանի յոթ նահանգներում մուսոնային անձրեւների տարեշրջանի սկսվելուց ի վեր:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա:
Տասը մարդ է զոհվել հրդեհից, որը բռնկել էր Տայբեյի հիվանդանոցի յոթերորդ հարկում: Այդ մասին հայտնել են Տայվանի ԶԼՄ-ները:
Սպիտակ տան իրավաբաններն ուսումնասիրում են, թե իրենք ինչ միջոցներ կարող են ձեռնարկել պետության ղեկավարի նստավայրի աշխատակազմի նախկին աշխատակցուհի Օմարոսա Մանիգոլթ Նյումանի նկատմամբ, որը գաղտնի դիկտոֆոնով ձայնագրել է իր զրույցներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա օգնականների հետ:
Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով:
Կորեական երկու պետությունների ղեկավարների այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում:
Դաղստանում աղիքային վարակով ավելի քան 50 երեխա է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Carney հրթիռակիր էսմինեցը՝ հանդերձված Tomahawk եւ Harpoon հրթիռներով, մտել է Սեւ ծով:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նվազեցնել ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում և կարող է դադարեցնել գլոբալ վճարումներ կատարել դոլարով` ի պատասխան Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման: