ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է օգտվել փոստային քվեարկության հնրարավորությունից Ֆլորիդաի նահանգում կայանալիք մունիցիպալ ընտրություններում, չնայած այն բանին, որ քննադատել է քվեարկության այդ եղանակը երկրում կայացած նախագահական ընտրություններում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի (Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը,- խմբ.) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, գրում է minval.az-ը:
ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողովը կարող է կայանալ մարտի 27-ին Ստամբուլում:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ:
Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող է կազմել 5 տոկոսից ոչ պակաս:
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին։
Ավստրիայում մահացու վախճանների թիվը, որնոք տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումից հետո, աճել է մինչեւ 43: Դրա հետ մեկտեղ մահացու դեպքերի կապն օգտագործված պատրաստուկների հետ պարզված չէ:
Բրիտանիացի արքայազն Հարրի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որն ԱՄՆ-ից անմիջապես հետո մարտի 8-ի երեկոյան ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի iTV հեռուստաալիքով, Միացյալ Թագավորությունում դիտել է ավելի քան 11 միլիոն մարդ:
«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»:
Նա նաև հիշեցրեց, որ պատերազմի օրերին ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն զրուցում էր հակամարտող երկրների ղեկավարների հետ։ Ըստ նրա, սա գուցե այլ փուլ է տարածաշրջանի համար, և կարող էր լինել շատ ավելի բարձրաստիճան հեռախոսազրույց, սակայն, նրա համոզմամբ, ավելի կարևոր են բովանդակությունն ու քայլերը։
Ինչո՞ւ է Թուրքիան նման հայտարարություններ անում, այն էլ՝ միակողմանի, որովհետև Թուրքիայի համար ներկայիս իշխանությունները Թուրքիայում դիտարկվում են այնպիսի քաղաքական ուժ, որոնց հետ ավելի հեշտ է ծրագրեր իրականացնել։ Ի վերջո, ՀՀ-ում իշխում է պարտվող կառավարություն, դրա համար էլ նրանք շահագրգռված են, որ իշխանությունը մնա, դրա համար են օժանդակում ներկայիս իշխանության քաղաքականությանը։
Ադրբեջանցի զինվորները բողոքում են իրենց կենսական պայմաններից:
Հավայիի իշխանությունները մարտի 9-ին տարահանում են հայտարարել Մաուիի օկրուգում Կաուպակալուա ամբարատակի՝ տեղատարափ անձնրեւնների հարուցած «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ձերբակալվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդովը:
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհիներ վնասվածքներ են ստացել մարտի 9-ին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք սարքել էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք:
Միսուրիի եւ դարձյալ 11 նահանգների իշխանությունները հայց են հարուցել երկրի նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի դեմ բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանագրի ստորագրման համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 117 մլն 498 հազար 522 դեպք է հաստատվել:
Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված:
Նրա տպավորությամբ՝ Օնիկ Գասպարյանը չի ձգտում հեղաշրջման, նա պարզապես ասել է այն, ինչ ասել է, ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, պետք է կուլ տա դա և ի գիտություն ընդունի, որ ՀՀ ԶՈՒ ուղեղն անհանգստացած է երկրի անվտանգությամբ և ներկայիս կառավարմամբ, դրան պետք է ուշադրություն դարձնել։
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ռուսական C-400 հրթիռների գնման հետևանքով իրենց երկրի վրա ճնշումները կարող են հանգեցնել հակահարվածի:
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանանց միջազգային օրվա նախաշեմին հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունը տարբեր բնագավառներում կնոջ և տղամարդու միջև իրավահավասարություն հաստատելու ուղղությամբ կշարունակի ջանքեր գործադրել:
Պարենահումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի եւ ձեթերի արժեքը:
Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե աճում է։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների միությունը (ATOR)։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի պարզ են ուրվագծվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հարավկովկասյան քաղաքականության գլխավոր ուղղությունները։ Բացի այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի անգամ հանգամանալից խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ առաջնայնություններից, նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահությունը ջանքեր է ներդնելու խաղաղության կայունության համար և հակամարտության քաղաքական կարգավորման համար։ Մի խումբ կոնգրեսմեններ […]