Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, որից հետո արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել։
Օգոստոսի 13-ին Ադրբեջանի իշխանությունները պայմանական ազատ են արձակել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովին, ով ձերբակալվել էր 2013թ. փետրվարի 4-ին Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», դրանք վարչապետի և նոր իշխանությունների կողմից չեն մերժվել, ոչ մի փոփոխություն կարգավորման գործընթացում չկա:
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։
Ռուսաստանի դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերը երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում պայմանական հակառակորդի կրակակետերի և ռազմական օբյեկտների լուսա և տեսանկարահանման մոնիտորինգի առաջադրանքներ են իրականացրել:
Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի: Այդ մասին հայտարարել է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի փոխնախարար Էդոարդո Ռիքսին:
Թուրքիան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ու չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
Իտալիայի ՆԳ նախարարության աղբյուրները հաստատել են 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
«Միավորված ազգերի կազմակերպությունում» (ՄԱԿ) Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը խոսել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամից:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման օրինագծի տեքստը, որն ավելի վաղ ներկայացրել էին մի խումբ սենատորներ, հրապարակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում:
Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Տասնյակ մարդիկ են զոհվել Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել է ամերիկյան էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի բոյկոտի մասին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնիկան:
Լոնդոնում խորհրդարանի շենքի մերձակայքում ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի հետեւանքով օգոստոսի 14-ին մի քանի մարդ է տուժել, հետաքննում է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է տնտեսական բարենորոգմանը, որը կկայանա օգոստոսի 20-ին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով հիվանդացածների թիվը հասել է 115-ի:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Պեկինում հայտարարել է, թե խիստ դժգոհ է այն բանի առնչությամբ, որ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 13-ին ստորագրված՝ երկրի 2019 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում Չինաստանը հիշատակված է բացասական առումով:
Առնվազն 17 զինծառայող է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում ռազմակայանի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
«Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Facebook-ի իր էջում պատմել է ուկրաինացիների աղետալի վիճակի մասին՝ նրանց համեմատելով Հինգ Եգիպտոսի ստրուկների հետ:
Ավտոմեքենան օգոստոսի 14-ին մխրճվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մերձակա արգելափակոցի մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայկական կողմը տարբեր խողովակներով Ադրբեջանին հայտնել է՝ վերադիրքավորումներն անընդունելի են։
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է երկխոսություն վարել Իրանի կառավարության հետ, չնայած այդ երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արած հայտարարություններին, որը փաստորեն բացառեց Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն օգոստոսի 13-ին Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչի հետ:
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Սեւ ծովում Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հակազդման» շրջանակներում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհից զոհվածների թիվը հասել է յոթի:
Կուբայի քաղաքացիներն օգոստոսի 13-ից սկսել են հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը: