Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել:
Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դաթունան ցանկանում է գնել Վլադիմիր Լենինի մարմինը և տեղադրել այն Վաշինգտոնում կառուցված դամբարանի կրկնօրինակում:
Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։
Թուրքիայի Անթալիա նահանգում 3․5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հուլիս ամսվա առաջին կեսին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված լարվածությունից երկու ամիս անց, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ միջնորդությամբ, չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։
Սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ հարցին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ԱԳՆ-ն ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից:
Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում:
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» արմատական շարժման գրեթե 30 զինյալների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում ծայր առած ընդհարումների ընթացքում:
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում է Աջարիային, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։
Ուգանդայի հյուսիս – արեւելքում 200-ից ավելի կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից՝ ըստ որում սպանելով մեկ զինծառայողի:
Մոսկվայի եւ Պեկինի միասնությունն «ամուր է ինչպես ժայռը», ոչ մի արտաքին գործոն չի կարողանա ազդել երկու երկրների ռազմավարական փոխգործակցության վրա:
Պաղեստինյան խնդիրը պահպանում է սրությունը, չնայած Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը:
Չինաստանը եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական ախոյաններն են: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ԱՄՆ-ի RAND ոչ առեւտրային կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ։
Անցած հանգստյան օրերին բնական հրդեհների ծուխը, որոնք սկսվել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափին, հասել է Հյուսիսային Եվրոպա:
ԱՄՆ-ը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին:
Ուկրաինացի բժիշկները կորոնոնավիրուսով վարակման 3 584 նոր դեպք են հայտնաբերել, ինչն օրական ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր:
Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր:
Վարձատրումը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալելու այն մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար:
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռազմական և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող Թուրքիայի առաջատար «Baykar» ընկերություն իր արտադրած թռչող մեքենայի առաջին փորձարկումներն է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նորվեգացի աջ արմատական Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է ահաբեկչության համար, որի ընթացքում Օսլոյում եւ Ուտյոյա կղզում 2011 թվականին 77 մարդ է զոհվել, խնդրել է պայմանական-վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) մասին:
Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը հանձնարարում է դատական նիստերն անցկացնել հեռավար ռեժիմով կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է խորհրդի քարտուղար Գեորգի Միկաուտաձեն:
Salon.com-ը հաղորդեց, որ «2018 թ․ Թրամփի կողմնակից պաշտոնյաները ոչ առևտրային «Քաղաքների վերածննդի դաշինք» (URC) անվամբ վիճահարույց կազմակերպությունից, որը վերջերս կորցրել էր հարկերից ազատված բարեգործական կազմակերպության կարգավիճակը և այս տարվա սկզբին հայտնվել թերթերի վերնագրերում՝ սևամորթ ընտրողներին կասկածելի կանխիկ գումարներ բաժանելու համար, նպաստել են ոչ պաշտոնական օտարերկրյա ազդեցության քարոզարշավին Թուրքիայի ազդեցիկ մարդկանց անունից»:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարյուր միլիոն չափաբաժին մատակարարել Հնդկաստանի դեղագործական ընկերությանը:
Հայաստանի համար Մերձավոր Արևելքը մշտապես եղել է կենսական շահերի ապահովման գոտի, տարածաշրջան, և նախարարի այցը Եգիպտոս կարևոր էր, սակայն շատ ուշացած։ Ինչո՞ւ է երկուսուկես տարի անց Հայաստանի գործող կառավարության արտաքին քաղաքականության պատասխանատուն նոր հիշում Մերձավոր Արևելքի մասին, ինչո՞ւ այդ կոնտակտները ավելի վաղ չէին սկսվել, և ինչո՞ւ են սպասել գեոպոլիտիկ սպիրալի հերթական պտույտին ու լարվածությանը, որպեսզի վերջապես հայացք նետեն անմիջապես մեր հարևանությամբ գտնվող հսկայական աշխարհաքաղաքական ռեգիոնի վրա, որի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության վրա նույնպես հսկայական է։
Վրաստանի առողջապահության նախարարությունում քննարկում են տնային պայմաններում թեթեւ տեսակի կորոնավիրուսի բուժման հնարավորությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ աշխարհում կրկին կարող են ավելի ընդգրկուն միջոցառումներ պահանջվել COVID-19-ի դեմ պայքարի գործում, դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից:
2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիության (ԵՄ) երկրների միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կազմել է տարեկան հաշվարկով 12 տոկոս կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի ֆոնին