ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Մոսկվան սկսի Վաշինգտոնի հետ համատեղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի նկատմամբ:
Սալվադորի կառավարությունը հայտարարել է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ խզելով պաշտոնական կապերը Թայվանի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան սխալ է գործում՝ պատասխան միջոցներ կիրառելով Միացյալ Նահանգների դեմ, եւ հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային:
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:
«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ընդունել են Մոսկվայի առաջարկը՝ մասնակցել Աֆղանստանում հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա ՌԴ մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 4-ին:
Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պողպատի և ալյումինի գծով ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետ:
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-25-ը կայցելի Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որոնց ղեկավարների հետ կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ արտաքին քաղաքական, մասնավորապես Եվրոպայի հետ հարաբերություններին առնչվող թեմաների շուրջ
Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին Բրյուսելում:
Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից:
Իրաքում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել, զոհվել է «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մի զինծառայող, որը գլխավորում է ԱՄՆ-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քուրբան բայրամի» (Զոհաբերության տոն) կապակցությամբ թուրք ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև օրակարգային խնդիրներին;
«Թալիբան» արմատական շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունզադեն մերժել է երեք ամիս ժամկետով զինադադար հաստատելու վերաբերյալ Աֆղանստանի կառավարության առաջարկը:
Միացյալ Նահանգները խոչընդոտում է Սիրիայի այն շրջանների վերականգնմանը, որոնք վերահսկվում են Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության կողմից:
Միջազգային հակաահաբեչական կոալիցիայի կազմոմ գործող ԱՄՆ-ի զինծառայողները Իրաքում կմնան Բաղդադի իշխանությունների խնդրանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը Անկարաում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգության հետ կապված միջադեպը որակել է քաոս առաջացնելու փորձ:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնայում հանդիպում կունենա Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռոյի հետ:
Օգոստոսի 20-ին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերին հաջողվել է հասնել այն երեք ավտոբուսների 149 ուղեւորների ազատման, որոնց ավելի վաղ տիրացել էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն է:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իր երկիրը բավարարված չէ եվրոպացիների՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված գործողություններից:
Total ֆրանսիական նավթընկերությունը պաշտոնապես «լքել» է Իրանը:
Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 20-ին հանել են երկրից գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուի մեկնման արգելքը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու մեջ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդից իրենց շարժական հեռախոսի վրա ողջույն են ստացել բոլոր ուխտավորները, որոնք այս օրերին հաջ են կատարում Մեքքայի եւ Մեդինայի իսլամական սրբավայրերում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 20-ին ներկայացրել է երկրի ինը տարածաշրջաններից յոթի նոր նահանգապետներին:
Բարսելոնայում օգոստոսի 20-ին դանակով զինված մի տղամարդ ՝ սպանվել, որը փորձում էր ներխուժել քաղաքի Կոռնել դե Լիոբրեգատի շրջանի ոստիկանական վարչություն:
Թուրքիան եւ Կատարը արժույթների փոխանակման երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դոհայի կողմից Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի ներդրման նախագծի շրջանակներում:
11 ընտանիքներ, որոնք տարհանվել էին Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու գոտում գտնվող իրենց տներից, նոր բնակարաններ կստանան արդեն օգոստոսի 20-ին:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների (ՀՆՍ) ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների: