Բաժիններ՝

Չիլիում հայտարարել են, որ երկրի առողջապահության համակարգը մոտ է կոլապսի COVID-19-ի պատճառով

Չիլիի առողջապահության համակարգն աշխատում է հնարավորությունների վերջին սահմանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճող թվի պատճառով: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Սեբաստիան Պինիերան:

«Չիլիին ուժգին հարվածեց (կորոնավիրուսի) այդ կրկնական բռնկումը: Մեր առողջապահության համակարգը հնարավորությունների վերջին սահմանին է, բայց հիվանդները շարունակում են ստանալ անհրաժեշտ օգնությունը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր գրիպի դեմ պատվաստման արշավի մեկնարկին: Հեռարձակումը կատարվել է Չիլիի կառավարության Twitter-ում:

Պինիերան խոստովանել է, որ կառավարությունը «սխալներ է թույլ տվել» համավարակի դեմ պայքարում, բայց հայտարարել է, որ իշխանությունները «երբեք չեն թերագնահատել» կորոնավիրուսի «սպառնալիքը»:

Ինչպես հայտարարել է Չիլիի առողջապահության նախարարությունը, ներկայումս երկրի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներն զբաղված են 96 տոկոսով: Վերջին օրը հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 5 807 դեպք հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 1 032 612-ի:

Մահացու վախճանների թիվը հասել է 23 677-ի, դրանցից 33-ը հաստատվել է վերջին 24 ժամում: Չիլիում վերջին շաբաթներին դիտվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ: Մարտի 25-ին իշխանությունները հայտարարել են ամբողջ մայրաքաղաքային օկրուգի տարածքում խիստ կարանտին սահմանելու մասին: Կառավարությունը նաեւ որոշել է ապրլի 5-ից փակելու սահմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս