Արտասահմանյան գործարկուները 60 տարվա ընթացքում առաջն անգամ Կուբայում հնարավորություն կստանան կառավարելու երկաթուղիները:
Լույս օգոստոսի 23-ի գիշերը երկու գնացքներ են բախվել Բոսնիայում եւ Հերցեգովինայում (ԲեւՀ), զոհվել է երկու մարդ, եւս մեկը ծանր վնասվածքներ է ստացել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 1,43 տոկոսով եւ հասել 69 ռուբլու մակարդակին:
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած խմբերի» բացահայտման համատեղ մարզում են անցկացրել Ղրղզստանում:
Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլը հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից, եթե իր գործընկերները կրկնական քվեարկություն կազմակերպեն կառավարող Լիբերալ կուսակցության առաջնորդի հարցի շուրջը:
Soulik թայֆունն օգոստոսի 23-ին մոլեգնել է Հարավային Կորեայի Չեջուդո առողջարանային կղզում եւ շարժվում է դեպի Սեուլ:
Միացյալ Նահանգերում օգոստոսի 23-ին ուժի մեջ են մտել Չինաստանից 16 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման մաքսերը, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ, ինչի մասին նախազգուշացրել էր Վաշինգտոնը:
Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պլանավորում է սահմանել Թեհրանի դեմ, ավելի խիստ կլինեն, քան նրանք, որոնք Իրանի նկատմամբ գործում էին նախքան միջուկային գործարքի կնքումը. բիզնեսի համար բացառություններ գրեթե չեն լինի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ֆրանսիացիների ավելի քան 54 տոկոսը դժգոհ է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի գործողություններից եւ գտնում է, որ նրա քաղաքականությունը «բացասական ազդեցություն է գործում իր անձնական վիճակի վրա»:
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը երկրի արեւմուտքում:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կատարած հայտարարությանը:
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն օգոստոսի 22-ին հավանություն է տվել սենատոր եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների բնակարանում եւ տներում խուզարկություն կատարելու դատարանի պահանջին՝ կաշառքների գործի հետաքննության շրջանակներում:
Բաթումում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով ջրի գերության մեջ են հայտնվել մի քանի փողոցներ, հեղեղվել են բնակելի շենքերի նկուղային հարկերը:
News Media հոլդինգի ղեկավար Արամ Գաբրելյանովը հեռացել է գլխավոր տնօրենի պաշտոնից, այդ պաշտոնն զբաղեցրել է նրա տեղակալ Անատոլի Սուլեյմանովը:
Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթե Brexit-ի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չկնքվի Եվրամիության հետ հետագաա համագործակցության վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն էր 2016 թվականի ընտրություններում:
«Ես չգիտեմ՝ նա ինչ է ուզեցել ասել դրանով, բայց վերջին շրջանում Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ և որոշակի լարվածություն կա»,- ասաց փորձագետը։
«Սա փոքր ծավալի պայմանագիր է, և, ըստ էության, ՀՀ-ում արտադրվելու են զինատեսակներ, ոչ թե դրանք ձեռք են բերվելու Ռուսաստանից։ Այս առումով, կարծում եմ, պատժամիջոցների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց նա։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը նշել է այն քայլերը, որոնք Թուրքիան պետք է ձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին։
Իսրայելի իշխանություններն օգոստոսի 22-ին հաստատել են 382 միավոր նոր բնակարանների կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում:
Ուրբաթօրյա ավանդական աղոթքի ղեկավար եւ Իրանի Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Ահմադ Խաթամին օգոստոսի 22-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հարձակվի Իրաի վրա, քանզի գիտի, որ այդ դեպքում Թեհրանը հարված կհասցնի ամերիկացիներին ու Իսրայելին:
Ռուս զինվորականները Սիրիայում օդուժի եւ թեւավոր հրթիռների հարվածներով ոչնչացրել են 86 հազար զինյալների, այդ թվում՝ Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից 4,5 հազար սերածների:
Միացյալ Նահանգների կառավարությունը գրեթե 78 մլն դոլարի տեխնիկական օգնություն կտրամադրի Ուկրաինային կայուն տնտեսական զարգացման համար:
Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության (ԷՎՀՀ) դեպքերի թիվը, հուլիսի վերջին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու նահանգում դրա բռնկման սկսվելուց ի վեր, անցել է հարյուրը, իսկ մահացածների թիվը հասել է 59-ի:
Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 1,5 տոկոսով եւ հասել 1 եվրոյի դիմաց 79,02 ռուբլու:
Թայվանի կառավարությունը հաստատել է ոչ միջուկային դառնալու եւ մինչեւ 2025 թվականն իր բոլոր ատոմակայանները շահագործումից հանելու՝ կղզու պլանները:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակվածներից մեկը խոստովանել է, որ իրենք դա արել են հանրապետության հասցեին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների պատճառով, ինչը հանգեցրել է ազգային արժույթի կտրուկ անկման:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւը երբեք չի համաձայնի Դոնբասում հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի պայմաններով: