ԱՀԿ-ում հիշեցրել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն տալիս
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում, ուստի պատվաստվելուց հետո անհրաժեշտ է շարունակել պահպանել նախազգուշական միջոցները: Ապրիլի 6-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել ռուսաստանյան «Սպուտինկ V» պատրաստուկով պատվաստվելուց հետո:
Հարիսը հիշեցրել է, որ «որոշ մարդիկ, նույնիսկ լինելով պատվաստված, կարող են ախտահարված լինել»: «Նույնիսկ եթե պատվաստանյութի արդյունավետությունը շատ բարձր է եւ կազմում է, օրինակ՝ 90 տոկոս, ապա տակավին կա պատվաստում անցած մարդկանց 10 տոկոսն, ովքեր կարող են վարակվել»,- պարզաբանել է նա: Նրա խոսքով՝ COVID-19-ի զարգացման հավանականությունը բարձր է, եթե մարդը պատվաստում է արել, արդեն լինելով ախտահարած, կամ էլ վարակվել է պատվաստվելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում:
ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչն այդ առնչությամբ բոլորին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում են կատարել, խորհուրդ է տվել շարունակել պահպանել նախազգուշական միջոցները, ներառյալ ֆիզիկական հեռավորությունը: Ապրիլի լույս 3-ի գիշերը Ֆեռնանդեսը Twitter-ում գրել է, որ հակագեների թեստ է անցել որը դական արդյունք է ցույց տվել: Պետության ղեկավարը հայտարարել է, որ իրեն լավ է զգում, եւ իր վիճակը շատ ավելի վատ կլիներ, եթե ինքն ավելի վաղ չպատվաստվեր: «Սպուտինկ V» պատվաստանյութի մշակող՝ ՌԴ-ի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնը, մեկնաբանելով Ֆեռնանդեսի հարապարակումը, հայտարարել է, որ պատվաստանյութը վարակվելու դեպքում առանց լուրջ ախտանիշերի հիվադնության ընթացք եւ արագ ապաքինում է ապահվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: