
Աֆղանստանում վեց ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետևանքով

Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն վեց աշխատակիցներ են զոհվել Թախարի նահանգում ռազմական ճամբարի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Գործակալության տվյալներով՝գրոհը տեղի է ունեցել ապրիլի լույս 7-ի գիշերը: Ուժայիններին հաջողվել է ոչնչացնել ութ զինյալների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: